ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստություն է հայտնել ԼՂ համակարտոության շփման գծում բռնության ծավալմամբ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս հրադադարի խախտման դեպքերի աճով: Հրադադարի ռեժիմը պետք է հարգել»,-գրել է Ուորլիքը: