News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները հակասում են ԱՀԿ նորմերին:Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները իրավաբանական վերլուծություն են պահանջում, սակայն ՌԴ-ը ցանկացած դեպքում «առանց տատանվելու» այդ միջազգային կազմակերպության միջոցով կհասնի պատժամիջոցների չեղարկմանը: 

Հուլիսի 31-ին Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ հատվածական պատժամիջոցներ կիրառելու մասին օրենսդրական որոշում էր ընդունել, ինչը նախնական հավանության է արժանացել ԵՄ 28 երկրների մշտական ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, Բրյուսելը սահմանափակել է նավթարդյունաբերության արտահանումը, արգելել Ռուսաստանի կողմից վերահսկվող բանկերին վաճառել բաժնետոմսեր կամ պարտատոմսեր Եվրոպայում: Արգելվում են նաեւ զենքի, մեքենաների, սարքավորումների, էլեկտրոնիկայի եւ երկակի նշանակության այլ ապրանքների մատակարարման նոր գործարքների կնքումը: Պատժամիջոցները ուժի մեջ են մտել օգոստոսի 1-ից:

Իր հերթին, Ռուսաստանը նույնպես հայտարարել էր որոշ եվրոպական ապրանքների ներմուծման սահմանափակումների մասին: Առաջին հերթին, դրանք վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ