News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

37-ամյա իսպանացի ֆիզիկոս Մանուել Լինարեսը, ով ներկայում որպես խոհարար է աշխատում, առաջին քամելեոն-պաղպաղակն է ստեղծել, որը ջերմաստիճանի ազդեցությամբ փոխում է գույնը: Նախապես երկնագույն պաղպաղակն աստիճանաբար մանուշակագույն է դառնում:

Արտասովոր աղանդեր ստեղծելու գաղափարը Մանուելի մոտ առաջացել է պաղպաղակ պատրաստելու դասընթացի ժամանակ: Եվ չնայած դասընթացը վարողի մոտ այն մեծ ոգեւորություն չի առաջացրել, ամեն դեպքում, քամելեոն-պաղպաղակը ստացվել է:

Ըստ «Вокруг света» ամսագրի, հեղինակը պաղպաղակի համը բնորոշում է որպես «տուտտի-ֆրուտտի»: Աղանդերում կարելի է զգալ ելակի, կակաոյի, նուշի, բանանի, գետնանուշի, վանիլի եւ կարամելի համերը:

Պաղպաղակի ստեղծման տեխնոլոգիան խոհարարը գաղտնի է պահում, սակայն վստահեցնում է, որ այն բացառապես բնական բաղադրիչներ է ներառում:

Արտասովոր պաղպաղակն արդեն վաճառքի է հանվել եւ մեծ հաջողություն է վայելում: Առայժմ այն վաճառվում է միայն Իսպանիայի Բարսելոնի շրջանի Կալելլա դե Մաար քաղաքում գտնվող Մանուել Լինարեսի սրճարանում: Բայց չի բացառվում, որ շուտով այն հասանելի կլինի նաեւ այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ