ՆԱՏՕ-ը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ի պատասխան Ուկրաինայում վերջինիս գործողություններ: Reuters –ի փոխանցմամբ՝ Հաջորդ ամիս ՈՒելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նման բովանդակությամբ նամակ է ուղարկել դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին եւ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդներին:
Քեմերոնի խոսքով՝ Ռուսաստանը խախտել է բոլոր կանոնները՝ բռնակցելով Ղրիմին: Բրիտանացի վարչապետը կրկին մեղադրել է Մոսկվային Ուկրաինայի հարավ-արեւելքում ռուսամետ անջատողականներին ապօրինի զենք փոխանցելու մեջ: Քեմերոնը քննադատության է ենթարկել նաեւ մոտ 300 մարդու կյանք խլած մալայզիական ինքնաթիռի կործանման շուրջ ռուսական իշխանությունների դրսեւորած վարքագիծը:
ՆԱՏՕ-ը պետք է պայմանավորվաի «ռուսական ագրեսիայի» դեմ նոր միջոցառումների շուրջ, ինչը կհանգստացներ իրենց երկրների անվտանգությամբ անհանգիստ դաշնակիցներին, նշել է Քեմերոնը: