News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը օգոստոսի 2-ի գիշերը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ հեռակա կարգով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրել նախնական կալանքը, հաղորդում է newsgeorgia.ru-ն:

Խափանման միջոցի ընտրության շուրջ դատական նիստը 3,5 ժամ է տեւել: Հեռակա կարգով նախնական կալանք է ընտրվել նաեւ այժմ, Վրաստանի սահմաններից դուրս գտնվող գործի եւս երկու մասնակիցների՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի եւ պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլիի նկատմամբ:

Միխայիլ Սահակաշվիլին, ով նոր նախագահի երդման արարողությունից հետո լքել է երկիրը, մեղադրվում է 2007թ.-ին բողոքի ցույցը ցրելու եւ «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի վրա հարձակման գործով: Հետաքննությունը վարում են Վրաստանի ՔՕ 333-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնի չարաշահում տուժածի արժանապատվության ոտնահարմամբ):

Հայրենիքում Ադեաշվիլինի մեղադրվում է  շահի համար պաշտոնեական դիրքի չարաշահման, բանտարկվածների նկատմամբ անմարդկային եւ ստորացուցիչ վերաբերմունքի կազմակերպման, քրեական գործի ապացույցների կեղծման եւ հանցագործության իրականացման հրահրման մեջ:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարարին, ապա նրան առաջադրվել է մեծ չափերի կաշառակերության, մաքսային կաննոների խախտման, փողերի լվացման եւ կազմակերպված խմբի կողմից միջոցների յուրացման/վատնման մեղադրանքներ:

Գործով ձերբակալվել են նաեւ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին եւ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ