News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Air France ավիաընկերությունը չեղարկել է իր որոշ կարճ եւ միջին թռիչքները ողջ Ֆրանսիայով անձնակազմի գործադուլի պատճառով, ինչը համընկել է ամառային արձակուրդների սեզոնի հետ, հաղորդում է AFP-ը:

Ավիաընկերության թռիչքների 15-20%-ը չեղարկվել են: Air France-ի մամուլի քարտուղարը նշել է, որ բոլոր ուղեւորները, որոնց չվերթները հետաձգվել են, տեղեկացվել են այդ մասին:

Ավիաընկերությունը նաեւ հավաստիացրել է, որ դեպի ֆրանսաիական մայրաքաղաքի գլխավոր օդանավակայան «Շառլ դե Գոլ» եւ այնտեղից բոլոր թռիչքները կիրականացվեն եւ հնարավոր են միայն թռիչքների ուշացումներ:

Գործադուլի կազմակերպիչներն ու մասնակիցները պնդում են, որ բողոքում են աշխատանքային պայմանների վատթարացման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ