Երեւանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ, օգոստոսի 2-ին, ժամը 01.50-ին, 48-ամյա Գեւորգ Աղեկյանի վարած «ԳԱԶ-2705-414» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԿամԱԶ-53212» ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Գ. Աղեկյանը եւ նրա ուղեւորներ` 27-ամյա Գագիկ Փութոյանը եւ 25-ամյա Կարեն Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարեն Աղեկյանը հիվանդանոցի ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: