Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղում արդեն 2 օր հանգիստ է, կրակոցներ չկան: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, որը մի քանի շաբաթ Ոսկեվանում է:
«Արդեն 2-րդ օրն է՝ հանգիստ է, կրակոցներ չկան, հրադադարի խախտում չկա: Գյուղացիները հանգիստ են, խուճապային տրամադրություններ չկան»,- ասաց նա:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվությամբ գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: