News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմինները հետաքննում են «Օրիֆլեյմ» օծանելիքի եւ կոսմետիկայի ռուսական մասնաճյուղի գործունեությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Հարկային ծառայության բացահայտմամբ՝ «Օրիֆելյմ կոսմետիքս» ԲԲԸ-ը վերջին տարիներին մտածված իջեցրել է եկամուտները ռուսական բյուջե հարկային հատկացումները նվազագույնի հասցնելու նպատակով:

«Օրիֆլեյմը» 2008թ. հունվարից մինչեւ 2010թ. հոկտեմբեր մոտ 2 մլրդ ռուբլի կազմող իր ողջ փաստացի շահույթը վճարել է ընկերության՝ Նիդերլանդներում գտնվող գրասենյակին՝ լիցենզիոն վճարումների (ռոյալթիի) տեսքով:

Ենթադրվում է, որ ռուսական բյուջեն, հնարավոր է նաեւ 2006-2010թթ. չի ստացել իրեն հատկացվելիք հարկերը ՝ մոտ 3 մլրդ ռուբլի ընդհանուր գումարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ