News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ողջ օգնությունը պետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել դիպուկահարների օգտագործումից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, հաղորդում է Հայ Դատի ամերիկայի հանձնախումբը:

Ամերիկացի կոնգրեսականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից մշտական սպառնալիքի եւ դիպուկահար կրակոցների տակ է գտնվում: Վերջինս փորձում է վերականգնել գլխավորապես հայերով բնակեցված տարածաշրջանի վերահսկողությունը: «Անցած շաբաթ ադրբեջանական ուժերը կրկին գրոհել են շփման գծում, ինչը հանգեցրել է երկկողմանի զոհերի: Բռնության այս վերջին կիրառումը պետք է խստորեն դատապարտվի եւ Ամերիկան պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դուրս բերել իր ուժերը եւ հրաժարվել դիպուկահարների օգտագործումից, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ: Պետք է դադարեցվի ամերիկյան ռազմական ողջ օգնությունը այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը իրականացնի այս պահանջները», - ասել է կոնգրեսականը:

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպում են ծրագրում: «Սակայն եթե նրանց բանակցությունները արդյունավետ լինելու ինչ-որ հնարավորություն ունեն, ապա նախագահ Ալիեւը այնպիսի տոն պետք է ընդունի, որը բացարձակապես պետք է տարբերվի վերջին ժամանակների նրա նկատառումներից, երբ նա պնդում էր, որ Ադրբեջանը տիրապետում է «Լեռնային Ղարաբաղում ցանկացած օբյեկտի» ոչնչացման միջոցների», - հայտարարել է Շիֆը:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամը նշել է, Լեռնային Ղարաբաղը իր հայ քրիստոնյա քաղաքացիների նկատմամբ բռնությունը սատարող ռեժիմից ազատվելուց ի վեր փորձում է ժողովրդավարություն եւ շուկայական տնտեսություն կառուցել: «Բաքուն դրանց պատասխանեց նավթային բումով ֆինանսավորվող ռազմական հզորության ավելացմամբ, ինչպես նաեւ պատերազմական հռետորաբանության արշավով, եւ այնքան է իր քաղաքացիներին հայ արյան ծարավ դարձրել, որ ադրբեջանցի սպան ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գլխատեց իր հայ գործընկերոջը, եւ 2012թ. Հունգարիայից արտահանձնվելուց հետո ընդունվեց որպես հերոս եւ մայորի կոչում ստացավ: Ժամանակն է, որպեսզի Մինսկի խումբը ինքնահաստատվի այդ ձգձգվող եւ ավելի վտանգավոր վեճում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի որոշել իր ճակատագիրը առանց ադրբեջանական սպառնալիքների ու վտանգի, ինչպես նաեւ իրավունք ունի ապրել՝ չվախենալով դիպուկահարների՝ մեջքից հարվածներից», - եզրափակել է Ադամ Շիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ