News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չեխ ավտոարտադրողը  Մոսկվայի ավտոսրահ կբերի միաժամանակ երկու նորույթ. առաջին անգամ Ռուսաստանում կլինի 5 դուռ ունեցող «Skoda Vision C», ինչպես նաեւ «Skoda Octavia Scout»-ի հերթական սերնդի ունիվերսալ ամենագնացի սերիական տարբերակ:

«Octavia»-ի սովորական տարբերակի համեմատ՝ նոր «Scout»-ն ունի հատուկ փաթեթ վատ ճանապարհների համար՝ ներառյալ հատակի հավելյալ պաշտպանությունը:

Ռուսաստանում «Octavia Scout»-ն առաջարկվում է 1.8 լիտրանոց «TSI» շարժիչով 180 ձիաուժ, «DSG» վեց աստիճանանոց փոխանցման տուփով: Նախորդի համեմատ մեքենան 20 տոկոսով ավելի է տնտեսում վառելանյութը՝ 100 կմ-ի համար 6.9 լիտր:

«Scout»-ից բացի կտեղակայվի նաեւ հայեցակարգային հինգ դռնանի «Vision C» կուպե, որը, ինչպես հաղորդում է արտադրողը, խորհրդանշում է ապրանքանիշի դիզայնի անցումը նոր մակարդակի: Մեքենան չեխական ապրանքանիշի համար նոր սեգմենտ ունի, որը նման է «Volkswagen Passat CC»-ին:

Մոսկվայի միջազգային ավտոսրահը կանցկացվի 2014թ.-ի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ