News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոս-Անջելեսում լույս են տեսել ինժեներ Ջեք Նջե Յաղուբյանի հուշագրությունները «Եվ այն ժամանակ ես հանդիպեցի Գեթի կուրոսին» վերնագրով, որտեղ հետաքրքրաշարժ պատմություն է պատմվում մի հայի մասին, ով մեծ ազդեցություն է ունեցել ինժեներիայի բնագավառի վրա Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Սա հայ-իրանա-ամերիկյան ոդիսական է՝ երեք հարուստ եւ տարբեր մշակույթներով մեկ կյանքի պատմություն, որոնք բեղմնավոր գործունեության համար որոշիչ ֆոն են հանդիսանում ինժեներական սեյսմոլոգիայի բնագավառում: Յաղուբյանը հայտնաբերել ու ստացել է արտոնագիր սեյսմիկ մեկուսացման համակարգի համար:

Հուշագրություններում ներկայացված են անձնական ու պրոֆեսիոնալ թեմաներ՝ 1950-ական թվականներին Իրանի հայ համայնքում անցկացրած մանկության տարիներ, ընտելացման խնդիրներ Ամերիկայում ուսանողական կյանքին, կարիերայի ձեւավորում,  նորարարական ինժեներական նախաձեռնություներում խաղացած դերը, ինչպես նաեւ այն, թե ինչ է նշանակում լինել տեղեկացված քաղաքացի նոր հայրենիքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ