News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բելառուսը շահագրգռված է նախկին Խորհրդային Միության տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հետագա ամրապնդմամբ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի շարք երկրների դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողությունից հետո:

Մասնավորապես, նա նկատել է, թե հարաբերություններն Ուկրաինայի հետ վերջին շրջանում իսկապես ռազմավարական բնույթ են ստացել»: Երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք են բերվել մի շարք առանցքային պայմանավորվածություններ:

Ընդունելով Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հավատարմագրերը, նախագահը նշել է այն սերտ եւ բարեկամական հարաբերությունները, որ ձեւավորվել են երկու պետությունների միջեւ: Նրա խոսքով, «Բելառուսը բաց է նոր նախաձեռնությունների համար, որոնք թույլ են տալիս մեծացնել առեւտրա-տնտեսական փոխգործակցությունը, ամրապնդել մշակութային եւ հումանիտար կապերը եղբայրական եւ բարեկամ պետության հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ