News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դերասան Ռոբին Ուիլյամսն ինքնասպան է եղել, հայտնում է Reuters-ը:

Ըստ տեղի շերիֆի` 63-ամյա Ուիլյամսը մահացած հայտնաբերվել է Հյուսիսային Կալիֆորնիայի իր տանը:

«Այսօր առավոտյան կյանքից հեռացել է Ռոբին Ուիլյամսը: Վերջին ժամանակներս նա խոր ընկճախտ էր ապրում: Սա անսպասելի կորուստ է մեզ համար: Ընտանիքը խնդրում է հարգանքով վերաբերվել մահվանը եւ անձնական կյանքին այս դժվարին ժամանակահատվածում», — նշել է դերասանի անձնական հրապարակախոսը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Մահվան պատճառ է դարձել ասֆիքսիան (շնչահեղձուկը):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ