News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ քանդակագործ, արձանի հեղինակ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Հեղինակը վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել ու տրամադրել է անվճար։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Պետրոսյանին՝ քաղաքապետի նախաձեռնությանն արագ արձագանքելու համար եւ հույս է հայտնել, որ երեւանցիներն այսուհետ առավել աչալուրջ կլինեն վանդալիզմի նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Նշենք նաեւ, որ Հովհաննես Այվազովսկու արձանը եւս, «Անվտանգ Երեւան» ծրագրով, «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղադրված տեսախցիկների տեսադաշտում է այսուհետ՝ հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ