News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանն աշխարհում առաջինն է գազով աշխատող մեքենաների թվով: Այդ մասին նշվում է « Greencarreports.com » կայքում: Եվրոպայում(UNECE)  եւ Միջազգային ճանապարհային ֆեդերացիայում(IRF) ՄԱԿ տնտեսական հանձնաժողովի վիճակագրության համաձայն՝ Հայաստանում գազով է աշխատում մեքենաների 77.3 տոկոսը: Մոտ ցուցանիշ ունի Պակիստանը՝ 64.7 տոկոս: Բոլիվիայում այդ թիվը կազմում  է 37.1 տոկոս, հարեւան Իրանում՝ 20.7 տոկոս, մյուս երկրներում ՝ ավելի քիչ:

Իհարկե, պարբերականը նշում է, որ Հայաստանում մեքենաների 99.99 տոկոսը ի սկզբանե գազով աշխատանքի համար չեն նախատեսված(գործարանանները, սովորաբար, ավելի թանկ արժեն), եւ փոխում են համակարգն ինքնուրույն: Նույն իրավիճակն է Պակիստանում:

Ընդ որում, ըստ բենզինի գնի բարձրացման, Հայաստանում գազի համակարգի են փոխվում նաեւ թանկ մեքենաները: Ինչպես նախկինում NEWS.am-ին հաղորդում էր նավթ ներկրող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը՝ «առաջ գազի հիման վրա աշխատող ջիպերը գիշերն էին լիցքավորում, որպեսզի ոչ ոք չտեսնի. հեղինակության հարց է: Իսկ այժմ այդ էլ են անտեսում ու բոլորի աչքի առաջ են լիցքավորում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ