News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ալիեւի քարոզչությունը քչերին է համոզում արտասահմանում, սակայն  բովանդակազրկում է հենց նրա ժողովրդին: Այս մասին նշվում է ամերիկյան «Huffington Post»-ի հոդվածում:

Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ Հայաստանի հետ վերամիավորման մասին կենտրոնական իշխանություններին ուղղված Ղարաբաղի դիմումը, ըստ էության, անտեսվեց, դրան հաջորդեցին Բաքվի ու Սումգայիթի ջարդերը: Պատերազմը հաղթանակով ավարտվեց 1994 թվականին, սակայն ծանր գնով, եւ բազմազգ Կովկասի քարտեզը դարձյալ ոտնատակ արվեց:

«Ադրբեջանը պետք է մի կողմ թողնի Հայաստանի դեմ թշնամական տրամադրությունը եւ երկրի միակողմանի շրջափակումը: Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը պետք է բովանդակալից մշակութային ու կրթական փոխառնություն սկսի: Ալիեւն ու նրա մարդիկ պետք է վերջ տան Հայաստանի դեմ քարոզին. դրան արտասահմանում քչերն են հավատում, բայց այն բովանդակազրկում է հենց նրա ժողովրդին: ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է արագացնեն իրենց ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի դեռ ուշ չէ: Հայաստանն ու Ադրբեջանը բավական տարածք ունեն, որպեսզի ապրեն ու զարգանան: Իսկ առանց մեկը մյուսի՝ այդ երկրներն ամբողջությամբ չեն իրականացնի իրենց ներուժը: Հարեւան Վրաստանի հետ Հարավային Կովկասում նրանք կարող են տնտեսական միջանցք ստեղծել, որը փայլուն օրինակ կդառնա ամբողջ աշխարհի համար:

Փաստը մնում է փաստ: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի վերադառնա՝ կամա, թե ակամա: Ժամանակն է խաղաղություն կառուցել: Հայերի, ադրբեջանցիների, վրացիների, թուրքերի համար ժամանակն է զարգացնել Կովկասը: Ցանկանան, թե՝ ոչ, այդ երկրները՝ հարավում գտնվող Իրանի հետ միասին, ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ: Ալիեւի ու Սարգսյանի համարձակությունը նրանց բանակցությունների սեղանի շուրջ կբերի՝ հակամարտությունը մեկընդմիշտ լուծելու անկեղծ ցանկությամբ»,- նշվում է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ