News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոչ մի երկիր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին ընդունելու ցանկություն չի հայտնել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը՝ դրանով իսկ հաստատելով Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու որոշումը: Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ բանակցությունները ակտիվորեն շարունակվում են:

Հիշեցնենք, որ ԼՂՀ բանակի շարքային զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ տեղափոխվել Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանումներով ձգձգում էր ԿԽՄԿ-ի պատվիրակների այցելությունը ռազմագերիին: Վերջիններս հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանի հետ գերությունից 12 օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ