News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գործող Հոլոքոստի թանգարանը ծավալուն հայտարարություն է հրապարակել Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցի առիթով, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Այդ մասին գրում է Ամերիկայի հայկական «Asbarez» թերթը:

«Օսմանյան կառավարության կողմից իրականացվող արտաքսման եւ մահապատիժների պարբերական քաղաքականության հետեւանքով հայկական համայնքի առնվազն մեկ միլիոն անդամ սպանվել է: Հայոց ցեղասպանության առավել ինտենսիվ ժամանակահատվածը 1915-1916թ.թ. ընթացքում էր, երբ հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ու տարեցներ, մահացել են հարկադիր գաղթի ժամանակ բռնությունների, սովի, անբարենպաստ պայմանների եւ հիվանդությունների հետեւանքով: Զանգվածային այս սպանությունների մասին տեղեկությունն արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում, սակայն քիչ ջանք է գործադրվել՝ միջամտելու եւ մեղավորներին պատժի ենթարկելու համար»,- նշվում է ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանի հայտարարության մեջ:

«Զանգվածային այս հակամարտությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, եւ աշխարհը բաժանող նրա պայմանները, հանգեցրին երկրորդ, է՛լ ավելի կործանարար համաշխարհային պատերազմի ու ցեղասպանության, որն իրագործեցին դրա հովանու ներքո»,- հավելել են հայտարարության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ