News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Jerusalem Post»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակը վերլուծաբան Դուգլաս Բլումֆիլդն է:

Թուրքիան մեկ քայլ առաջ կատարեց ծայրահեղական իսլամական պետություն եւ ահաբեկիչների հովանավոր դառնալու ճանապարհին, երբ Ռեջեփ Թայիփ էրդողանը երկրի առաջին ընտրված նախագահ դարձավ: Սա պետք է անհանգստացնի Վաշինգտոնին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի վաղեմի դաշնակիցն է, սակայն Էրդողանի կառավարման շրջանում այն ավելի մոտ է դարձել Իրանին եւ ծայրահեղական իսլամիստներին, մասնավորապես՝ «Մահմեդական եղբայրներին», ՀԱՄԱՍ-ին, եւ հնարավոր է՝ նույնիսկ «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետությանը» (ԻԼԻՊ): ԻԼԻՊ-ը Թուրքիայում ակտիվորեն մարդկանց է հավաքագրում: Այս մասին խոստովանել է Էրդողանի կառավարությունը, իսկ թուրքական եւ այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ Թուրքիան միջոցներ ու բժշկական օգնություն է ցուցաբերել տխրահռչակ ահաբեկչական խմբին:

Էրդողանն Իսրայելին մեղադրեց Գազայում ցեղասպանության համար, իսկ նրա արտգործնախարարն Իսրայելի գործողություններն անվանեց «էթնիկ զտումներ ու մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: «Ցեղասպանություն» եզրույթը փաստացի հայտնվեց առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո 1.5 մլն հայերի թուրքական պարբերական ջարդից հետո: Սա էթնիկ զտումների եւ հույների ու ասորիների զանգվածային սպանությունների մաս էր կազմում:

Երբ ԱՄՆի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակի մասին բանաձեւ են առաջարկում, Թուրքիայի կառավարությունը խիստ զայրանում ու մեղադրում է հրեաներին: Նրա պաշտոնյաները զանգահարում են Երուսաղեմի իսրայելական կառավարությանը, ինչպես նաեւ Վաշինգտոնում գտնվող՝ բարձր վարձատրվող հրեա իրավաբաններին՝ պահանջելով խոչընդոտել դրան, ինչպես նաեւ՝ որպեսզի հրեա կողմնակիցները հեռացնեն իրենց անունները:

Ցեղասպանությունից հետո 100 տարվա ընթացքում Թուրքիան Օսմանյան կայսրությունից վերածվել է աշխարհիկ պետության, իսկ այժմ Էրդողանը ցանկանում է այն վերածել իսլամական պետության: Կոնգրեսը թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ լուրջ լսումներ պետք է անցկացնի: Հարկավոր է մանրամասն հետազոտել Էրդողանի կողմից բռնատիրական իշխանության զավթումը, նրա կողմից ահաբեկիչներին աջակցությունը, նրա վստահելիությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, ինչպես նաեւ վստահելիությունն ամերիկյան հետախուզության, անվտանգության ու տեխնոլոգիաների մասին տվյալների փոխանակման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ