News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքացած հայերի խնդիրը հայերի համար ռազմավարական նշանակություն ունի, եւ անհրաժեշտ է նրանց հետ մշակութային կապեր հաստատել՝ ապահովելով նրանց վերադարձն արմատներին: Այս մասին օգոստոսի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

Ըստ նրա՝ «Արի տուն» ծրագիրը սկզբում քննադատության ենթարկվեց, սակայն իրականում տարիները ցույց տվեցին, որ դա ճիշտ մտածված ծրագիր է, քանի որ աստիճանաբար ավելանում են շփման ծավալները սփյուռքի եւ Հայաստանի 13-15-ամյա երեխաների միջեւ: «Սփյուռքի նախարարի նախաձեռնությամբ թուրքացված հայերի համագումար է հրավիրվել, եւ պարզվել է, որ կան բազմաթիվ  ոգեւորվածներ, որոնք բազմիցս եղել են  Արեւմտյան Հայաստանում եւ այնտեղ գտել մարդկանց, որոնք խոստովանել են, որ հայ են. շատերը նույնիսկ քրիստոնեությունն են պահպանել, սակայն վախեցել են այդ մասին խոսել: Եվ գաղափար է ծագել հայերի հրավիրել Թուրքիայի այն շրջաններից, որոնք ավելի ազատ են եղել թուրքական իշխանությունների ճնշումներից եւ բազմիցս դժգոհություն հայտնել իրենց ազգային իրավունքները ոտնահարելու համար», - ասել է Սերժ Սրապիոնյանը: 

Դա պատմական Տիգրանակերտն է, հավելել է նա, որը ներկայումս անվանվում է Դիարբեքիր: «Անկեղծ ասած, մենք չէին հավատում, որ Դիարբեքիրից այսքան արձագանք կլինի: Մենք որոշեցինք վերացնել տարիքային սահմանափակումը, եւ թուրքացված հայերի շարքում այժմ կան նույնիսկ մինչեւ 78 տարեկան այցելուներ», - ընդգծել է սփյուռքի փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ