News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդկանց վաճառքի մասին տարեկան զեկույցը։ Ադրբեջանին նվիրված մասում ասված է, որ այդ երկիրը մնում է թրաֆիկինգի աղբյուր, տարածող եւ վայր։

Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկել թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ, արժեզրկվում են քաղաքական կամքի բացակայության պարագայում։

Եղել են մի քանի հաղորդագրություններ այդ հանցագործություններին պաշտոնյաների մասնակցության վերաբերյալ։ ՆԳՆ-ը հաստատել էր, որ հետաքննել է բոլոր այդ դեպքերը, սակայն տվյալներ եւ թվեր չի տրամադրել։ Շարունակվում են հաղորդագրություններն այն մասին, որ սաունաների անվան տակ շատ հասարակաց տներ են պահում ոստիկանները, սակայն իշխանությունները չեն հետաքննում նման հաղորդագրությունները։ Կան տվյալներ, որ զոհերը ոստիկանության ճնշումների տակ հրաժարվում են բողոքել։ Նրանցից ոմանք պայմանավորվում են ոստիկանության հետ եւ աշխատում նրանց հովանու ներքո։ Դա, նախեւառաջ, վերաբերում է մարմնավաճառներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ