News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը երկրի նվազագույնը 4 առավել ակտիվ իրավապաշտպանների է ձերբակալել՝ մտահոգության առիթ տալով, որ իշխանություններն ակտիվացնում են ակտիվիստներին լռեցնելու ջանքերը՝ աշխարհում առաջին Եվրոպական խաղերից առաջ, որոնք անցկացվելու են Բաքվում, հաջորդ տարվա ամռանը: Այս մասին գրում է բրիտանական «The Guardian» պարբերականը:

Բոլոր չորս ակտիվիստները, ինչպես ենթադրում են, ներառվել են քաղբանտարկյալների ցուցակում, որոնք ներկայում Ադրբեջանում ձերբակալված են: Անգլերենով ցուցակը պետք է հրապարակվի այս շաբաթ: Այն կազմել են քաղբանտարկյալ հասկացության՝ Եվրախորհրդի առաջարկած բնորոշման հիմքով, որի նպատակը մայրցամաքում մարդու իրավունքների առաջընթացն է:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը հայտարարել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ նրան իր «խորին մտահոգությունն է հայտնել վերջին օրերի ընթացքում նշանավոր իրավապաշտպանների ձերբակալությունների կապակցությամբ»: Չնայած մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին՝ Ադրբեջանը ներկայում նախագահում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում:

Շատ ակտիվիստներ համարում են, որ ձերբակալություններն ավելի լայն գործողության մաս են կազմում՝ աշխարհում առաջին Եվրոպական խաղերից առաջ: Ակտիվիստներն արդեն սկսել են կենտրոնացնել ուժերը՝ փորձելով համաշխարհային հանրության ուշադրությունը, որը կենտրոնացվել է խաղերի վրա, ուղղել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, ինչպես այդ տեղի ունեցավ Բաքվում 2012 թվականին անցկացված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ:

Ադրբեջանը 2011թ. կտրուկ ավելացրեց իր ռազմական ծախսերը, եւ նախագահ Ալիեւն իր ելույթներում բազմիցս սպառնաց հարձակվել Հայաստանի վրա, այդ թվում՝ «Twitter»-ում: Ծրագրի տնօրեն եւ «Freedom House» կազմակերպությունում Եվրասիայի հարցերով վերլուծաբան Սիլվանա Կոլյաչկովսկայան կարծիք է հայտնել, որ պատերազմի սպառնալիքն արդարացնում է Ալիեւի ռեժիմին քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար, որը վերջին մի քանի տարիներին ուժեղանում է. «Հաճախ է պատահում, երբ ոչ լիբերալ ռեժիմները, այս դեպքում՝ բռնատիրական ռեժիմը, անվտանգությանը սպառնացող վտանգն օգտագործում են (լինի դա իրական, ենթադրյալ կամ նրա կողմից ստեղծված) որպես պատրվակ, որպեսզի հստակեցնեն ենթադրյալ «դավաճաններին» եւ հաշվեհարդար տեսնեն քաղաքացիական հասարակության ու անհատ քննադատների հետ»:

Վերջին երկու տարում նավթով հարուստ երկիրն օրենսդրության մեջ մի քանի ուղղում կատարեց՝ բարդացնելով քաղաքացիական կազմակերպությունների եւ ակտիվիստների գործունեությունը: Ընդդիմադիր հանրահավաքները Բաքվի կենտրոնում պարբերաբար արգելվում են: Երբ դրանք տեղի են ունենում, տասնյակ մասնակիցներ են ձերբակալվում, ինչը սովորական է դարձել, որոնք հաճախ ուղեկցվում են բռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ