News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում մեկնարկել է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ էստաֆետային քառյակում են հայտնվել Ռուսաստանը (294 միավոր), Ղազախստանը (226 միավոր), Չինաստանը (220 միավոր) եւ Հայաստանը (213 միավոր), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությանը:

Յուրաքանչյուր հավաքականի երեք անձնակազմ մեկ տանկով (անձնակազմի փոխարինմամբ) կանցնեն 3 շրջան՝ չորսական կմ-ով:

Այս տարի տանկային մարտերի պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են աշխարհի 12 երկրների անձնակազմեր՝ Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Սերբիայի, իսկ ավելի քան 20 պետությունների պատվիրակություններ մրցումներին մասնակցում են դիտորդի կարգավիճակում:

Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ բոլոր մրցակիցները պայքարել են T-72Բ ռուսական տանկերով՝ ռուսական կողմը ավելի քան 60 նմանատիպ տանկ է պատրաստել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ