News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա (Մարաթուկ) լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար Ստամբուլից հատուկ մասնագետների խումբ է ժամանել Սասուն:

Թուրքական Haberkita կայքի փոխանցմամբ՝ Սասունի հայերի միության ջանքերով Սասունի Մարութա սարի գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում սկսվել են վերանորոգման աշխատանքները, որոնք սկզբնական փուլում ներառում են ռելիեֆային աշխատանքները, իսկ մեկ ամիս անց նախատեսվում է անցնել բուն վերանորոգմանը:

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, թե ռելիեֆային աշխատանքներն իրականացվում են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015 թվականի հուլիսին:

Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ