News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական քաղաքականությունը խստանում է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուբեն Մելքոնյանը:

Փորձագետի խոսքով՝ սա առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ 2015 թ. Թուրքիայում նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները եւ որպեսզի Էրդողանի կուսակցությունը սահմանադրական մեծամասնությունը հավաքի, անհրաժեշտ է սիրաշահել ազգայնական տրամադրություններով լցված ընտրազանգվածին:

Թուրքագետը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Էրդողանն արդեն հայտարարել էր, որ պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին այցը կլինի Ադրբեջան, որտեղ, ըստ Մելքոնյանի, պարտադիր կհնչեն թուրք-ադրբեջանական եղբայրության մասին բարձրագոչ հայտարարություններ եւ հակայակական շեշտադրումներ կարվեն:

Վերջապես, փորձագետն ուշադրություն հրավիրեց նաեւ նախկին վարչապետի քաղաքական դիմանկարին: «Եթե Աբդուլլա Գյուլը հայտնի էր առավել դիվանագիտական եւ զգուշավոր վարքագծով, ապա Էրդողանը միշտ հայտնի է եղել ոչ հավասարակշիռ հակահայկական, եւ երբեմն նույնիսկ հակաքրիստոնեական հռետորաբանությամբ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ անցել են նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթել է երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ