News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դելիում ռեստորան է բացվել, որտեղ ամբողջ աշխատանքը կատարում են լուրջ հանցագործությունների համար երկարատեւ ազատազրկման դատապարտված բանտարկյալները:

Tihar անունը կրող ռեստորանը գտնվում է Ասիայի խոշորագույն՝ Tihar Jail բանտի տարածքում: Այնտեղ որպես խոհարար, մատուցող կամ հավաքարար աշխատելու համար բանտարկյալները պետք է բարձրագույն կրթություն ունենան եւ 12 տարի ճաղերից այն կողմ գտնվելու ընթացքում լավ հեղինակություն վայելեն:

Աշխատանքից առաջ նրանք հատուկ դասընթացների են մասնակցում, որը մշակել է Դելիի Տուրիզմի ինստիտուտը, այնուհետեւ հնարավորություն են ստանում նոր կյանք սկսել:

Ներկայում ռեստորանում մենեջեր-թիկնապահի հսկողությամբ 7 բանտարկյալ է աշխատում: Ճաշացանկը կազմված է Հնդկաստանի հյուսիսային շրջանների ավանդական ճաշատեսակներից: Այս մասին գրում է Kedem-ը:

Tihar-ի հյուրերի գիրքը լի է հիացմունքի խոսքերով: Այցելուները հիացած են ճաշատեսակների որակով, մաքրությամբ եւ անձնակազմի քաղաքավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ