News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Heinz ընկերությունը Չինաստանից հետ է կանչել մանկական շիլաների խմբաքանակները այդ արտադրանքի մեջ կապարի հայտնաբերման պատճառով, հաղորդում է Gazeta.ru-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին: Արտադրողն արդեն ներողություն է խնդրել եւ նշել, որ տվյալ խնդիրը իսպառ բացակայում է Heinz-ի մնացած մանկական սննդի մեջ:

Իր հերթին, Heinz-ը հայատարարել է AD Calcium Hi-Protein արտադրանքի խմբաքնակների հետ կանչման մասին, սակայն բաղադրատարրի մասին, որի պատճառով տեղ է ունեցել կանչը, մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  McDonald's-ը մի շարք չինական քաղաքներում կրկին կսկսի վաճառել իր տավարի ու հավի մսից պատրաստված համբուրգերները: Տավարի, խոզի եւ հավի մսից պատրաստված արտադրանքի վաճառքը դադարեցվել էր OSI Group LLC ընկերության շուրջ առաջացած սկանդալի պատճառով, որը միս էր մատակարարում McDonald's-ի շանհայյան ցանցին եւ որտեղ նկատվել էր ժամկետանց մսի կրկնակի փաթեթավորման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ