News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը վիրավորական չի համարում ազատամարտիկների թոշակի 5000 դրամով բարձրացումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:

«Դա էս երկրում ոչ մի ազատամարտիկ վիրավորական չի համարի, չեմ իմանում, կարող ա՝ մեկը չհասկանալով խոսա: Էսօր եթե մեր երկիրը հնարավորություն ունենա 50 հազար դոլար էլ տա, էլի քիչ է: Աստված տա՝ մեր երկիրն այնքան հզորանա, որ 5 հազարի փոխարեն 50 հազար ավելանա: Ես կուզենամ՝ երիտասարդները  լավ աշխատավարձ ստանան, չվախենան ընտանիք կազմել, ինչի՞ եք ազատամարտիկներին դարձրել դրոշ»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանն ընդունեց, որ այսօր զոհվածի կամ ազատամարտիկի ընտանիքի համար դժվար է թոշակով ապրելը, սակայն հույս հայտնեց, որ հետագայում էլ ազատամարտիկների թոշակը կբարձրանա։

«Դե հիմի էսօր  որ 5000 դրամ են կարողանում, մյուս տարի էլ մի 5000 կավելացնեն: Ժամանակ է եղել՝ ոչ մի բան չեն տվել: Առաջուց՝ երբ 1992թ-ից մեր բանակը կառուցվեց, ջոկատներն էին,  մեզ ասում էին՝ պայմանագրային, այսինքն՝ պետք է աշխատավարձ ստանայինք: Մենք մտածում էինք՝ մեզ վիրավորում են, մեզի փող են տալիս, որ մենք գնայինք մեր մայրերին, քույրերին, կանանց պահելու, բայց հետո հասկացանք, որ էդ աշխատավարձն էլ է պետք հետեւում մնացած ընտանիքին: Նենց որ մարդը , որ գնում է իր երկիրը պաշտպանելու, նա չի սպասում,  որ իրեն մեկը աշխատավարձ տա կամ բան, եթե տալիս են, օգնում են, լավ է, շնորհակալ ենք»:

Նշենք, որ ազատամարտիկների թոշակը օգոստոսի 1-ից 5000 դրամով բարձրացել է, ինչը ազատամարտիկները վիրավորական են համարում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ