News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղրիմում ներդրումների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի մեր գործընկերները, հաղորդել է  ՌԴ նախագահին կից Ղրիմի հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը: Նրա խոսքով՝ ներկայացուցչությունում արդեն առաջին բանակցություններ են ընթացել թերակղզում չինական ներդրումների ներգրավման շուրջ, հաղորդում է «Kriminform»-ը:

«Չինացիները, ընդհանուր առմամբ, դրական են ընկալում Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը», - ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ չինացի ներդրողները հետաքրքրված են տրանսպորտային ենթակառուցվածքի, էներգետիկ օբյեկտների շինարարության եւ էներգետիկ սարքավորումների արտադրության, ջրամատակարարման եւ օբյեկտների ոլորտներում համագործակցության մեջ: Չինացիները նաեւ պատրաստ են նպաստել բնակելի-կոմունալ տնտեսության ձեռնարկությունների եւ ագրաարդյունաբերական համալիրի զարգացմանը:

Նա նշել է, որ Չինաստանը միակ երկիրը չէ, որ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ղրիմի հետ: «Նախաձեռնություն ու լայն համագործակցության պատրաստակամություն են հայտնում նաեւ Թուրքիան, Իսրայելը եւ Հեռավոր Արեւելքի որոշ երկրներ», - ասել է Մուրադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ