News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Աբովյանի թիվ 1 դպրոցի բակում օգոստոսի 13-ին Գագիկ Սարգսյանի սպանության մեջ մեղադրվող Արտյոմ Զաքարյանը պնդում է, որ ինքը դիտավորյալ չի սպանել, պարզապես «թեթեւ խփել է»:

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, Արտյոմ Զաքարյանը Գագիկ Սարգսյանին հանդիպել է օգոստոսի 11-ի ուշ երեկոյան:

«Ես էդ մարդուն տեսել եմ դոսաֆի մոտ, շորերը թաց էին, ահավոր խմած էր, եկավ տրուբեն գրկեց, մնաց: Ես էլ որոշեցի օգնել, նստացրի բորդյուրին, ասի՝ հանգստացիր, լրջացիր: Հայհոյեց, ես էլ թեթեւակի խփեցի, ձեռքից բռնեցի տարա, պառկեցրի ու գնացի: Ես ոչ սպանել եմ, ոչ էլ բան»,- ոստիկաններին պատմել է Արտյոմ Զաքարյանը:

Նշենք, որ Գագիկ Սարգսյանի դիակը հայտնաբերվել է առավոտյան ժամը 07:50-ի սահմաններում: Դպրոցի խաղահրապարակից ոչ հեռու 40-50 տարեկան տղամարդ էր ընկած, բռնության վրա հետքեր չկային: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մահը վրա էր հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով: Բացի դրանից՝ Գագիկ Սարգսյանին սպանել են ոչ թե հենց դպրոցի բակում, այլ քարշ տալով են դպրոցի հետնամաս բերել: Ժամեր անց ոստիկաններին հաջողվել էր պարզել, որ սպանությունը կատարել է Աբովյանի բնակիչ Արտյոմ Զաքարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով սպանություն: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ