News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013 թվականին ինքնասպանություն է գործել 67 մարդ, այդ թվում՝ 43 տղամարդ եւ 24 կին։ Այս մասին NEWS.am- ը տեղեկացավ Առողջապահության ազգային ինստիտուտի տրամադրած վիճակագրական տվյալներից։ Նախորդ, 2012 թվականին, ինքնասպանությունների թիվը հանրապետությունում կազմել էր 79, որից՝ 59 տղամարդ եւ 20 կին։

Համաձայն տեղեկատվության, տղամարդկանց ինքնասպանությունների ամենամեծ թիվը  30-39 տարեկան տարիքային խմբում է գրանցվել՝ 10։ Այլ տարիքային խմբերում գրանցվել են. 5-14 տարեկան՝ 1 դեպք, 15-19 տարեկան՝ 2, 20-29 տարեկան՝ 4, 40-49 տարեկան՝ 5, 50-59 տարեկան՝ 7, 60-69 տարեկան՝ 7, 70–ից բարձր՝ 7 դեպք։

Կանանց ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը 70–ից բարձր տարիքային խմբում է գրանցվել՝ 9 դեպք։ Մնացած տարիքային խմբերում գրանցվել են. 20-29 տարեկան՝ 1 դեպք, 40-49 տարեկան՝ 5 դեպք, 50-59 տարեկան՝ 5 դեպք, 60–69 տարեկան՝ 4 դեպք։

Հատկանշական է, որ 2012 թվականին տղամարդկանց ինքնասպանությունների ամենամեծ թիվը եւս ամենաակտիվ տարիքային խմբերում է գրանցվել. 30-39 տարեկան՝ 13 դեպք, եւ 40–49 տարեկան՝ 13 դեպք, իսկ կանանց մոտ 4 դեպք գրանցվել է 30-39 տարիքային խմբում, եւ այդքան էլ 70–ից բարձր տարիքում։

2013 թվականի ընթացքում հսկողության տակ գտնվող հոգեկան խանգարման ախտորոշումով հիվանդներից ինքնասպանության փորձ կատարել են 53 հոգի, դրանցից մահվան ելքով՝ 27։  2012 թվականին հոգեկան հիվանդները 45 ինքնասպանության փորձ էին կատարել, որից 17–ը՝ մահվան ելքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ