News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած որ 20 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով, որը միջնորդության համար դիմել էր Ռուսաստանին, հրադադար էր ձեռք բերվել, շփման գծում հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունները կրկին ցույց տվեցին, որ նրա նպատակը ԼՂՀ-ի գրավումն է ու Ղարաբաղի ամբողջ տարածքում վերահսկողության հաստատումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը Ղարաբաղը գրավելու հույսը չի կորցնում՝ շանտաժի ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։

«Ադրբեջանը տարածքային անհեթեթ հավակնություններ ունի Զանգեզուրի եւ Երեւանի հանդեպ։ Վերջին 20 տարին ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը միշտ հեռանում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկած  հնարավոր ուղիներից»։

Միաժամանակ նախարարը նշել է, որ Բաքուն վերջին տարիներին զինված ուժերում մեծ միջոցներ է ներդրել նավթի հաշվին՝ դրանով ապացուցելով Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի եւ հայկական կողմի զինված ուժերի հարաբերակցությանը՝ Հակոբյանը  նկատել է, որ այս պահին մեկը երկուսի հարաբերակցություն է՝ հօգուտ հակառակորդի, սակայն սա չի նշանակում, որ վերջինս ինտենսիվ զինվելու դեպքում կհասնի իր ուզածին։

Առավել եւս, որ 1992թ. հայկական եւ ադրբեջանական կողմերի սպառազինության հարաբերակցությունը մեկը քսանի էր։

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂՀ ՊԲ-ի համար սպասելի է։ Ես ամեն օր սպասում եմ պատերազմի, եւ բանակի նպատակն է պատրաստ լինել պատերազմին», - ընդգծել է  նախարարը՝ հավելելով, որ ի պատասխան Ադրբեջանի ԶՈՒ սպառազինմանը, ԼՂՀ-ն զբաղվում է զինվորների ուսուցմամբ, զինանոցի արդիականացմամբ։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հատուկ զորավարժություններ են անցկացվել։ Թիկունքն ապահովելու ռազմական տեխնիկան համալրվել է, բարելավվել է սննդի որակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ