News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Air France ավիաընկերության որոշ աշխատակիցներ հրաժարվում են մեկնել երկրներ, որտեղ տարածված է Էբոլա տենդը։

Ավիաընկերության ներկայացուցիչները նշել են, որ խոսքը Արեւմյան Աֆրիկայի երկրների մասին է՝ Նիգերիա, Գվինեա, Սիերա Լեոնե, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ  Աֆրիկայի այդ շրջաններ թռչելուց հրաժարվել էին British Airways-ն ու Emirates-ը։

Նշենք, Աֆրիկայում Էբոլայի տենդը հազարից ավելի կյանք է խլել։

Էբոլայի տենդի համաճարակի պատճառով Լիբերիայում գիշերային ժամերին պարեկային ժամ են սահմանել։

Երկու շրջաններում էլ կարանտին է հայտարարված։

Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր, որ Լիբերիայի իշխանությունները չեն կարողանում համաճարակի դեմն առնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ