News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ցանցում տեսահոլովակ է հայտնվել, որում ԱՄՆ սենատոր, նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը ռեփ-կոմպոզիցիայի տակ պարում է անսովոր  ոճով:

Միջոցառումը, որի ժամանակ ամերիկացի քաղաքական գործիչը որոշել է ներկայանալ որպես ռոբոտ, նվիրված է եղել Հարլեմում «Ապոլոն» թատրոնի համար նվիրատվություններ հավաքելուն: Սենատորին համոզել է պարել միջոցառման վարող դերասան Ջեյմի Ֆոքսը, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Բեմի վրա Մաքքեյնին որոշել է սատարել Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին: Երեկույթին ներկա են եղել նաեւ այլ հայտնիներ. երաժիշտներ Ջոն Բոն Ջովին, Ֆարել Ուիլյամսը եւ Սթինգը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն եւ Ջեք Նիքոլսոնը եւ այլք:

«Ապոլոն» թատրոնը հիմնադրվել է XIX դարի կեսերին, այն կարեւոր դեր է խաղացել աֆրոամերիկյան երաժշտական մշակույթի զարգացման գործում եւ  ներառվել ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային ռեգիստրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ