News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարուցվել է քրեական գործ հունիսի 29-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցում նախկինում դատված Արթենյանների կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության բաժնի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ս. Արթենյանը դեռեւս 2011 թվականին, հոր եւ եղբայրների հետ դատապարտված լինելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի մի խումբ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար, 2014թ. հունիսի 29-ին Վեդի քաղաքում հանդիպելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ԱԳ բաժանմունքի պետ Գարիկ Խ.-ին, վրեժ լուծելու նպատակով տվել է հայհոյանքներ, մեքենայով առեւանգել նրան, հետո ճանապարհին վթարի ենթարկվել: Այնուհետեւ Ս. Արթենյանի են միացել հայրը եւ 2 եղբայրները, ովքեր եւս բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Հասարակական կարգը փորձել է վերականգնել այդ պահին ճանապարհով ընթացող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների բաժանմունքի օպերլիազոր Գրիգոր Ք-ն, ով եւս Արթենյանների կողմից ենթարկվել է բռնության: Նրան մի կերպ հաջողվել է փախչել դեպքի վայրից եւ կատարվածի մասին հայտնել ոստիկանության Արարատի բաժին:Հայր եւ որդի Արթենյաններին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ