News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

70-ամյա բրազիլացի բժիշկը, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել 39 հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, Պարագվայում կալանավորվել է ոստիկանության կողմից:

Ռոջեր Աբդելմասիխի նկատմամբ 2011թ. հետախուզություն էր հայտարարվել: Նա 278 տարվա ազատազրկման է դատապարտվել Սան Պաուլուի կլինիկայում սեռական բնույթի հանցագործություններ իրականացնելու համար:

Ինչպես հաղորդել է պարագվայական ոստիկանությունը, Աբդելմասիխը բնակվում էր երկրի մայրաքաղաքի հեղինակավոր շրջաններից մեկումն, կնոջ ե երկու երեխաների հետ:

Նախկին բժիշկը մոտակա ժամանակներս կփոխանցվի բրազիլական իշխանություններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ