News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանցի արտահնողները հայտարարել են Ռուսաստան ձու արտահանելու պատրաստակամության մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fars գործակալությունը:

Գործակալությանը Իրանի արտահանողների միության կառավարող տնօրեն Հեդայաթ Ասգարին ասել է, որ Իրանը Ռուսաստան ձվի արտահանումը կսկսի հաջորդ երկու շաբաթներին:

Արտահանման ծավալը ամսական կկազմի 5 հազար տոննա ձու:

Ասգարին ընդգծել է , որ իր երկիրը այդ ապրանքը ամսական  20 հազար տոննա արտահանելու հնարավորություն ունի: Իրանի թռչնաբուծարանների ձվերն արտահանվում են նաեւ Իրաք, Հայաստան, Տաջիկստան եւ Վրաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ