Սպառնալիքները եւ կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այդ մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ իր տեսաուղերձում:
«Հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին: Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը, սա սառեցված կոնֆլիկտ չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում ձեռնարկել քայլեր՝ լարվածության մեղմացման եւ հրադադարը հարգելու համար»,- նշել է դեսպանը:
Վերջինիս խոսքով, սպառնալիքները եւ կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: «Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ՝ հաշվեհարդարն ու հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ ճանապարհը: Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցն է դադարեցնել բախումները հենց հիմա»,- արձանագրել է նա: