News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Google» ընկերությունը ցանկանում է մինչեւ 13 տարեկան երեխաներին թույլ տալ իրենց էջերը բացել «Gmail»-ում եւ «YouTube»-ում, բայց ծնողների հսկողությամբ: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին:

Այժմ «Gmail»-ում եւ «YouTube»-ում գրանցվող անձը պետք է հաստատի, որ 13 տարեկանից մեծ է: Շատ երեխաներ սխալ տարիք են նշում: Սակայն «Google»-ը պաշտոնապես նման գործողություններն արգելում է, եւ նման էջեր հայտնաբերելու դեպքում օգտատերերը կարող են հայտնել տեխնիկական աջակցության ծառայությանը:

Իսկ հիմա «Google»-ը մտադիր է նոր համակարգ ներմուծել, որը թույլ կտա ծնողներին 13 տարեկանից փոքր երեխաների համար էջեր բացել, վերահսկել ծառայության օգտագործումն ու այն, թե ինչպես է «Google»-ն օգտագործում տվյալները: «WSJ»-ի աղբյուրների համաձայն՝ «Google»-ի մտադրությունը մասամբ կապված է ծնողների գործողություններն օրինականացնելու հետ, որոնք փորձում են իրենց երեխանրի համար էջեր բացել:

Ըստ «Lenta.ru»-ի, ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Google»-ը «YouTube»-ի մանկական տարբերակ է մշակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ