News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լալշա Մուրանի սրբատեղիում 15 օր առաջ ստեղծվել է Եզդիների փրկության կոմիտե, որը զբաղվում է ցեղասպանությունից տուժած եզդիների հավաքագրմամբ, կորած եզդիների անուն ազգանունների արձանագրմամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողներին ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։

«Մեր հոգեւոր սրբավայրում ստեղծվել է Եզդիների փրկության կոմիտե, որը ղեկավարում է մեր հոգեւոր առաջնորդի որդի Հազի Բեկը, դրա կազմում կան նաեւ Հայաստանից բարերար Միրզա Խանոյանը, Ռուսաստանից եւ ամբողջ աշխարհից ընդամենը 13 մարդ, որոնք այս պահին հիմնականում զբաղվում են ինչպես հումանիտար օգնության կոորդինացման հարցերով, այնպես էլ Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի հետագա ճակատագրով»,- ասաց Ամո Շարոյանը։

Նորաստեղծ Եզդիների փրկության կոմիտեի գլխավոր խնդիրը, ըստ «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի փոխնախագահ Գյուրջիս Քոչոյանի, եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող ցեղասպանությանը գերտերությունների ուշադրությունը հրավիրելն է. «Նաեւ սարերում գտնվող մեր եզդի եղբայրներին կփորձենք համոզել, քաջալերել, որ այս ամենից հետո նրանք վերադառնան իրենց պապական հայրենիք»։

Ամո Շարոյանի խոսքով՝ իրենց տվյալով այս պահին Իրաքի Շանգալ մարզում զոհված եւ անհայտ կորած եզդիների ընդհանուր թիվը հասնում է մոտ 10 հազարի։ Նորաստեղծ կոմիտեում աշխատող փորձառու իրավաբանների օգնությամբ եզդիները ապագայում պատրաստվում են դիմել Հաագայի քրեական դատարան՝ կատարվածը ցեղասպանություն որակելու եւ մեղավորներին պատժելու համար։

Ամո Շարոյանը նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց ԼՂՀ կառավարությանը, որը հայտարարել էր, որ պատրաստ է ապաստան տրամադրել եզդի փախստականներին։

«Երեկ ԼՂՀ արտաքին գործերի մամուլի խոսնակը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել եզդի ժողովրդի փախստականներին եւ ես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը, քանի որ իրավունքի այդ սուբյեկտը, չնայած իր խնդիրներին, պատրաստ է օգնել եզդի ժողովրդին»,- ասաց նա։

Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում մինչեւ հիմա սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, հազարավորներն էլ տեղահանվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ