News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline–ը հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի կորպորատիվ բաժանորդների համար «Զրուցենք» ծառայության գործարկման մասին։ Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում 30 օր անսահմանափակ խոսել Beeline բջջային ցանցի ներսում՝ վճարելով 990 դրամ։

Ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *888# հրահանգը։  Ծառայության տրամադրման 30 օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է ծառայության տրամադրման ժամկետի ավարտի մասին:

«Աշխատելով պարզ, հարմար, քեզ համար կարգախոսի ներքո Beeline–ը շարունակաբար բարելավում է իր առաջարկների ցանկը։ «Զրուցենք» ծառայությունն արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում, հաշվի առնելով այն, որ մեր կորպորատիվ բաժանորդներն  ավելի շատ են շփվում եւ իրականացնում զանգեր,  սա  եւս մեկ հնարավորություն է օգտվել մեր ծառայություններից էլ ավելի մատչելի սակագներով»,– նշեց Հայաստանում  Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Եթե բաժանորդն ունի բավարար գումար իր հաշվեկշռին, ապա ակտիվացումից 30 օր հետո ծառայությունն ավտոմատ կերպով  կերկարաձգվի եւ բաժանորդի հաշվեկշռից կգանձվի 990 դրամ, որի դիմաց նա կստանա Beeline բջջային ցանցի ներսում անսահմանափակ խոսելու հնարավորություն եւս 30 օրով։

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդի հաշվին չկա բավարար գումար, ապա ծառայությունն չի տրամադրվի ավտոմատ կերպով: Այն կրկին ակտիվացնելու համար բաժանորդը պետք է հավաքի *888# հրահանգը:

Ծառայության ապաակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 888*0# հրահանգը, իսկ  գործողության ժամկետը կարելի է ստուգել *118# հրահանգի օգնությամբ:

 Նշենք, որ «Զրուցենք» ծառայությունը հասանելի է բոլոր կանխավճարային սակագնային փաթեթներին, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ