News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն արդեն մի քանի ամիս Ռուսաստանի Դաշնությունում է եւ նոր աշխատանքի մասին չի էլ մտածում: NEWS.am-ի հետ զրույցում Գիզիրյանը նշեց, որ պաշտոն ստանալու մասին ոչինչ չգիտի:

«Ընկերներիս հետ Ռուսաստանում եմ, ամսվա վերջին կվերադառնամ Հայաստան: Ինձ ոչ մեկը պաշտոնի մասին չի ասել, ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ասաց նա:

Թե ինչու է մեկնել Ռուսաստան, Շիրակի նախկին մարզպետը հրաժարվեց որեւէ բան ասել:

Նշենք, որ արդեն տեւական ժամանակ մամուլը գրում է այն մասին, որ Աշոտ Գիզիրյանը ցանկանում է զբաղեցնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ