News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված արշավը:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը հարուցված գործի «շրջանակներում» դիմել է դատարան՝ նպատակ ունենալով պարտավորեցնել iLur.am կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Հիշեցնենք, որ համաձայն այդ տեղեկատվության, Շիրակի մարզի ոստիկանապետը բռնություն էր գործադրել գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Այս անհեթեթ դատական գործընթացի դեմ եւ ի պաշտպանություն iLur.am կայքի եւ «Հրապարակ» օրաթերթի հանդես են եկել մի շարք կազմակերպություններ, այդ թվում ԵԱՀԿ-ն, Մամուլի ազգային ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ այլն: Ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության անկյունաքարերից մեկը եւ մեծ հաշվով լրագրության իմաստը: Չլիներ այն, այսօր աշխարհի որեւէ երկրում բացահայտված չէին լինի եւ հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների եւ իշխանազանցությունների մասին բազում փաստեր: Աղբյուրի բացահայտման անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառապես ազգային անվտանգությանն առնչվող իրավիճակներում, երբ դրա բացահայտումը կարող է կանխել տվյալ պետության կամ հասարակության համար էլ ավելի վտանգավոր հետեւանքներ:

Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի կողմից իրավական առումով անգրագետ եւ լկտի հարձակումը վերը նշված լրատվամիջոցների վրա ունի մեկ նպատակ. կասեցնել կամ հնարավորինս բարդացնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ների կողմից նույն վարչախմբի գործած հանցանքների ու ապօրինությունների հրապարակայնացումն ու լուսաբանումը, ինչպես նաեւ վախեցնելու միջոցով հետ պահել մյուս լրատվամիջոցներին նմանօրինակ գործունեությունից:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված այս արշավը եւ կոչ է անում Հայաստանի, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան եւ լրագրողական ընկերակցություններին սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ