News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԳԷՀ 6-ի  (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության եւ հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ. կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս առթիվ ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ: Նախարար Ա. Գրիգորյանը շնորհակալություն  է հայտնել հանձնաժողովի անդամներին ակտիվ մասնակցության համար` խոսքը փոխանցելով ՀՀ ԲՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գ. Հովհաննիսյանին:  Վերջինս ներկայացրել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) 6-ի տեխնիկական եւ ֆինանսական աջակցության ծրագրային առաջարկները՝ տեղեկացնելով, որ ԳԷՀ-6 շրջանակներում Հայաստանին հատկացվող գումարը կազմելու է 7,9 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանն իր ծրագրային առաջարկների ցանկը պետք է ներկայացնի մինչեւ 2014թ. սեպտեմբերի վերջը՝ ԳԷՀ-6-ում ընդգրկելու համար:

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հայտերը, որոնցից 2-ը վերաբերվում է կլիմայի փոփոխության, 10-ը՝ կենսաբազմազանության  պահպանության, իսկ 6-ը հողերի պահպանության ոլորտին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված հողերի ոլորտի ծրագրային նախագիծը, որն առաջարկվում է իրականացնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:

Ամփոփելով նիստը՝ նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գիտականորեն հիմնավորված եւ առաջնային ծրագրային առաջարկներ եւ պատրաստակամություն հայտնել վերջիններիս բանակցային աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Միաժամանակ նշվել է, որ ներկայացվող առաջարկները պետք է բացառեն կրկնությունները եւ չսահմանափակվեն միայն միջազգային փորձի տեղայնացումով, այլ ունենան արդյունավետ շարունակականություն ապահովող հիմքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ