News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Կանազի գործով» ամբաստանյալ Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, պնդում է, որ Կանազի կայազորային կլինիկական հիվանդանոցի բժիշկների եւ այնտեղ բուժվող զինծառայողների միջեւ ծեծկռտուքը բժիշկների հարբած լինելու պատճառով է սկսվել:

«Բժիշկները Ռազմիկին գցել են գետնին եւ սկսել են ծեծել, երեխես էլ ցավից սեռական բնույթի հայհոյանքներ է սկսել տալ: Ես կասեմ, որ էրեխեքը խմած չեն եղել դեպքի օրը: Բժիշկները 5 հոգով հարբած մտել են, սկսել են խփել, էրեխեքին ծեծել: Ինչի՞ բժիշկներին չեն հարցաքննում. իրանք են խմած եղել, ոչ թե երեխաները»,- այսօր՝ օգոստոսի 20-ին,  կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Կարապետյանը՝ նշելով, որ հնարավոր չէր, որ բուժվող զինծառայողներն իրենց մոտ ոգելից խմիչք ունենային, ինչպես պնդում են բժիշկները:

Տիկին Աննան նշեց, որ իր տղան հոգեկան խնդիրներ է ունեցել, որը, սակայն, հաշվի չեն առել եւ զորակոչել են ժամկետային պարտադիր ծառայության:

«Իմ էրեխեն ուղեղի հետ խնդիրներ ունի, ինքն իր թեւերը փրթում էր: Բանակ տանելուց 3 ամիս հետո բերեցին Կանազի հոգեբուժարան ու թղթերի մեջ գրեցին, որ պիտանի չէ ծառայության համար»,- ասաց Աննա Կարապետյանը:

Ամբաստանյալի մոր խոսքով՝ բժիշկները դատարանում ճշմարտությունը չեն ասում եւ հակասում են իրենց տված նախաքննական ցուցմունքներին:

«Իրենք իրենց ցուցմունքներում գրել են մի բան, դատարանում մեկ այլ բան են ասում: Իմ տղեն չի ասում կռվի իրական պատճառը, քանի որ գիտի, որ քաղցկեղով հիվանդ եմ, խնայում է ինձ»,- ասաց Աննա Կարապետյանը՝ նշելով, որ բժիշկներն իրենց ցուցմունքներում գրել են, որ Ռազմիկին տապալել են գետնին, սակայն չեն ծեծել:

Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հոգեկան խնդիրների պատճառով բուժվում էին հոգեբուժական բաժանմունքում, պնդում են, որ բժիկները հարբած են եղել դեպքի պահին եւ հենց նրանք են հրահրել ծեծկռտուքը: Մինչդեռ բժիշկները պնդում են, որ բուժվող զինծառայողները հարբած են եղել եւ անկարգություններ են կազմակերպել, ծեծել բժիշկներին եւ փախել հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոգեբուժական բաժանմունքում բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, 2013թ. նոյեմբերի 2-ին բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զորամասի (հոսպիտալի) հրամանատար, փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն են գործադրել Սահակ Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել նրա շապիկը, ապա կողապահարանները նետել են բժիշկների ուղղությամբ ու փախուստի դիմել։ Մեկ օր անց կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել ու վերադարձվել էին հոսպիտալ։ Զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ