News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքում տղամարդը թալանել է 94-ամյա քաղաքացու, այնուհետեւ սափրվել ու լոգանք ընդունել զոհի տանը: 43-ամյա կասկածյալ Ռուդի Չավեսը, որին բռնել են թողած մատնահետքերի արդյունքում, ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է ամերիկյան «ABC» հեռուստաալիքի կայքը:

Քրեական գործի համաձայն՝ Ռուդի Չավեսը, զենքով սպառնալով Գլեն Միլերին, լոգանք է ընդունել, սափրվել, հագել Միլերը հագուստը, հետո հեռացել նրա մեքենայով՝ իր հետ տանելով հեռուստացույցն ու գումարը: Գողը տարեց տղամարդուն ասել է, որ թալանում է, քանի որ վերջերս է բանտից ազատ արձակվել եւ չի կարողանում աշխատանք գտնել:

Քննիչները գողի անձը պարզել են մատնահետքերի միջոցով, որոնք նա թողել է բերանը ողողելու հեղուկի շշի եւ ածելու վրա: Հանցագործի դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ մարդու առեւանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ