News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին քրեական գործ է հարուցել Խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայում խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ եւ «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեի նկատմամբ: «Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ նրան մեղադրում են ապօրինի միջոցներն օրինականացնելու եւ գույքի հայտարարագրման փաստաթղթերում սխալ տվյալներ լրացնելու համար:

Գլխավոր դատախազության համաձայն՝ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել վրացական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 28-ին Դավիթ Բաքրաձեն եւ նրա կինը HSBC բանկի բրիտանական գրասենյակում փակել են իրենց հաշիվները, որոնցում 276.849 ֆունտ սթեռլինգ է եղել, եւ այդ գումարը փոխանցել են բանկային այլ հաշիվների: Լրատվամիջոցները նաեւ տեղեկությունը հաստատող փաստաթղթեր են հրապարակել:

«Քանի որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը հանցագործության նշաններ էր պարունակում, Վրաստանի գլխավոր դատախազության քննչական բաժնում հետաքննություն է սկսվել»,- նշված է դատախազության հայտարարության մեջ, որում նաեւ պարզաբանվում է, որ գումարի չափը զգալիորեն գերազանցում է Դավիթ Բաքրաձեի եւ նրա ընտանիքի անդամների եկամուտները, որոնք արձանագրված են պաշտոնատար անձի սեփականության մասին ամենամյա հայտարարագրման փաստաթղթերում: Դրանցում նաեւ տեղեկություն չկա բանկային այդ հաշիվների եւ դրանցում դրամական միջոցների առկայության մասին:

«Հետաքննության շրջանակում, որը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 355 հոդվածի եւ 194 հոդվածի 3-րդ մասի համաձայն, Գլխավոր դատախազության՝ եկամուտների ապօրինի օրինականացման դեմ պայքարի վարչության քննչական բաժինը կուսումնասիրի ինչպես լրատվամիջոցների տարածած փաստաթղթերի իսկությունը, այնպես էլ դրանցում արձանագրված միջոցների օրինականությունը»,- նշվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ