News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանում Գերմանիայի քաղաքացուն կրկնակի սպանության համար մահվան են դատապարտել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Suеddeutsche Zeitung» թերթին:

Չինական Սյամեն քաղաքի առաջին ատյանի դատարանը Բավարիայից 36-ամյա ուսանողին մահվան է դատապատել կրկնակի դաժան սպանության համար: 2010թ. հունիսին խանդի հողի վրա տղամարդը մուրճով ու դանակով սպանել էր նախկին ընկերուհուն ու նրա ընկերոջը: Աղջիկը Վենեսուելայի քաղաքացի էր, սպանված երիտասարդը՝ Գերմանիայի քաղաքացի: Մարդասպանն ու նրա ընկերուհին միասին սովորել էին Մյունխենում եւ բաժանվել 2005-ին, սակայն դրանից հետո տղամարդը սկսել է հետապնդել աղջկան:

Գործը փակել էին դեռեւս երեք տարի առաջ, եւ այդ ամբողջ ընթացքում՝ 2011 թվականիի ամռանիցմ դատապարտյալը սպասում է իր դատավճռին: Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի որոշումը դեռեւս պետք է հաստատի Պեկինի դատարանը: Եթե վճիռը չփոխվի, ապա սա Չինաստանի նոր պատմության ընթացքում առաջին դեպքը կդառնա, երբ Գերմանիայի քաղաքացու դեմ մահապատիժ կկիրառեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ