News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ, թե իր եղբորը պատկանող «Մխչյան ֆիշ» ընկերությունը հարկային դաշտո՞ւմ է գործում, թե՞ ոչ: Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ այս հարցը վերաբերում է պատկան մարմիններին, որոնց ինքը հնարավորություն է տվել պարզել իրականությունը:

«Այդ ընկերությունը պատկանում է եղբորս, այդ մասին բազմիցս ԱԺ ամբիոնից ասել ենք, եւ իմ եղբայրը ոչ մի արտոնություն չունի ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողներին հարցին, արդյո՞ք այդ ընկերությունը գործում է հարկային դաշտում, վարչապետը պատասխանեց. «Անշուշտ, պետք է գործի հարկային դաշտում: Ես չեմ ուսումնասիրել, ոչինչ չեմ կարող ասել: Բայց պատկան մարմիններին հնարավորություն տվել եմ այդ անել»:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ընկերությունն այսուհետ արտոնյալ պայմաններով ձկնամթերք է արտահանելու Ռուսաստան:

Տպել
Ամենաշատ